Թերապիա
Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am
Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է չգերազանցի 20,5 մկմոլ/լ-ը: Դրանից բարձր ցուցանիշը խոսում է լյարդի գործունեության խանգարման մասին, որն արդյունք է էրիթրոցիտների ախտաբանական քայքայման կամ ոչ նորմալ գործունեության, նաև լյարդի կողմից ակտիվ նյութերը կլանելու ունակության նվազման:
Ազատ բիլիռուբինը (անուղղակի) տոքսիկ է լյարդի բջիջների համար: Այն լյարդում միանում է գլլուկորոնաթթվի հետ և վերափոխվում ոչ տոքսիկ (ուղղակի) բիլիռուբինի, որը հետագայում հեռանում է օրգանիզմից:
Պատճառները
Հիպերբիլիռուբինէմիա կարող է ի հայտ գալ և՛ հիվանդագին, և՛ ֆիզիոլոգիական պատճառներով: ֆիզիոլոգիական դիտվում է որոշ դեղերի անվերահսկելի ընդունման, երկարատև քաղցի դեպքերում: Նորածինների մոտ առաջին օրերին բիլիռուբինը բարձր է նյութափոխականության գործընթացների անհասության հետևանքով: Դիտվում է նաև մոր և պտղի ռեզուս-հակադրության ժամանակ, որը երկարատև ազդելու դեպքում վտանգավոր է և բուժում է պահանջում:
Բիլիռուբինի բարձրացմանը նպաստող ախտաբանական վիճակները.
- լյարդի խնդիրներ․ հարուցիչների ազդեցության կամ քրոնիկ ալկոհոլիզմի հետևանքով,
- լեղուղիների հիվանդություններ, օրինակ, լեղաքարային հիվանդության ժամանակ,
- ներքին օրգանների ուռուցքային հիվանդություններ, որոնց արդյունքում խանգարվում է լեղու հոսքը,
- գենետիկ հիվանդություններ․ օրինակ՝ բարորակ հիպերբիլիռուբինեմիա (Ժիլբերի համախտանիշ),
- որովայնի խոռոչի քրոնիկ հիվանդություններ,
- վնասվածքներ՝ բազմակի հեմատոմաներով։
Բիլիռուբինի ցուցանիշի բարձրացմանը նպաստում են անառողջ ապրելակերպը, ալկոհոլի, ծխախոտի չարաշահումը, սթրեսները:
Դասակարգումը
Տարբերում են ուղղակի և անուղղակի բիլիռուբինէմիա: Առաջինի դեպքում խանգարված է լեղու հոսքը, որի հետևանքով այն անցնում է արյան մեջ: Դա բնորոշ է լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցքներին, լեղաքարային խնդիրներին, լյարդի ցիռոզին:
Անուղղակի բիլիռուբինը բարձրանում է էրիթրոցիտների մեծ քանակով քայքայման արդյունքում. դա տեղի է հեմոլիտիկ սակավարյունության, բարորակ հիպերբիլիռուբինէմիայի ժամանակ: Ոչ հաճախ կարող է արտահայտվել նորածինների մոտ՝ մոր կաթի ազդեցությամբ (Լյուսի-դրիսկոլի համախտանիշ):
Ախտանշանները
Բիլիռուբինի մեծ քանակն արյան մեջ արտաքուստ արտահայտվում է մաշկի, աչքի կարծրաթաղանթի, քիմքի և լեզվի հետին հատվածի տարբեր ինտենսիվության դեղնությամբ: Լյարդի ախտաբանության դեպքում մաշկի երանգը նարնջագույն է, հեմոլիտիկ սակավարյունության ժամանակ՝ կիտրոնագույն, լեղուղիների խնդիրների դեպքում՝ կանաչա-դեղնավուն:
Հեմոլիտիկ սակավարյունության դեպքում լինում են նաև գլխապտույտ, տենդ, թուլություն, սրտխփոց, արյան ճնշման բարձրացումներ:
Հիպերբիլիռուբինեմիայի ախտանշաններից են նաև.
- Ցավ՝ ստամոքսում և աջ թուլակողում,
- սրտխառնոց, փսխման կծկումներ,
- բերանում՝ մետաղական համ,
- ամենաչնչին սննդից անգամ՝ ստամոքսի վքնածություն,
- ախորժակի անկում,
- հոգեհուզական վիճակի վատացում՝ ընկճվածություն, գրգռվածություն, շուտ հոգնածություն։
Ախտորոշումը
Առաջին հերթին, անհրաժեշտ է ժխտել վտանգավոր հիվանդությունները՝ ուռուցքներ, լյարդի ցիռոզ, հեպատիտ:
Իրականացվում են հետևյալ հետազոտությունները.
- արյան և մեզի ընդհանուր քննություն, կենսաքիմիական հետազոտություն,
- որովայնի օրգանների ՈՒՁՀ,
- գենետիկ հիվանդությունների համար համապատասխան թեստեր։
Բուժումը
Բուժման ռազմավարությունը կախված է ախտաբանության պատճառից, և մեծավ մասամբ պահանջում է համակարգային մոտեցում՝ դեղորայքային, ֆիզիոթերապևտիկ, սննդակարգի պահպանում:
Վիրուսային հեպատիտի դեպքում նշանակվում են հակավիրուսային դեղեր, լեղու հոսքի խանգարման ժամանակ՝ լեղամուղներ, լեղաքարային խնդրի դեպքում հարկ է լինում դիմել վիրահատական միջամտության և այլն:
Սննդակարգը
Սնունդը պետք է լինի սպիտակուցով հարուստ, իսկ ճարպերի և ածխաջրատների քանակն անհրաժեշտ է սահմանափակել: Սնվել պետք է օրական 5-6 անգամ, կերակուրն օգտագործել տաք վիճակում՝ խաշած կամ քերած մթերքով:
Խորհուրդ է տրվում.
- խաշած, ոչ յուղոտ միս և ձուկ,
- հնդկաձավարի և վարսակի շիլա,
- կաթնաթթվային մթերք, ոչ յուղոտ կաթնաշոռ,
- խաշած և խորոված բանջարեղեն,
- հատապտղային և բանջարեղենային հյութեր, մասուրի հյութ,
- սպիակուցներով հարուստ ձվածեղ։
Սննդից պետք է հանել ապխտած, աղի, մարինացված մթերքը, ճարպոտ միսը, պահածոները, լոբազգիները, հրուշակեղենը, կրեմները, շոկոլադը, գազավորված ըմպելիքը, սուր համեմունքը, «արագ սնունդը»:
Ելքը
Հիպերբիլիռուբինեմիայի ելքը կախված է առկա հիվանդությունից:
Կարդացեք նաև
Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...
Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...
Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...
Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...
Այտուցված ոտնաթաթեր
Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...
Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն